Ալիևն ու Պուտինը հանդիպել են Աստրախանում

Մերձկասպյան պետությունների 4-րդ գագաթնաժողովի շրջանակում Աստրախանում հանդիպել են Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևն ու Վլադիմիր Պուտինը:

Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Երկու երկրների ղեկավարները քննարկել են Ադրբեջանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները: Ալիևն իր գոհունակությունն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ պահպանվում է երկխոսությունը պետությունների միջև և հարաբերություններն ընթանում են թե’ տնտեսական, թե’ քաղաքական, թե’ էներգետիկ ոլորտներում:

Ռուսաստանի նախագահն էր իր հերթին նշե է, որ ՌԴ-ի և Ադրբեջանի հարաբերությունները միշտ եղել են բարեկամական և վստահելի: Նա իր ուրախությունն է հայտնել, որ հարաբերությունները նման բովանդակությունը պահապանվում է ամենաբազմաբնույթ նույնիսկ ամենազգայուն ոլորտներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում