Իլհամ Ալիևը հանդիպել է Նորսուլթան Նազարբաևին

Սեպտեմբերի 29-ին կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումն իր ղազախ գործընկերոջ Նորսուլթան Նազարբաևի հետ:

Հանդիպման ընթացքում գոհունակություն է հայտնվել Ադրբեջանի և Ղազախստանի ավանդական բարեկամական հարաբերությունների ներկա մակարդակից, ընգծվել է, որ հարաբերությունների զարգացման հսկայական պոտենցիալ է առկա, մտքերի փոխանակություն է կատարվել տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է trend.az-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում