ԱՄՆ-ն Սաակաշվիլուն աշխատանքային վիզա չի տրամադրել

ԱՄՆ-ն հրաժարվել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին աշխատանքային վիզա տրամադրել: Այս մասին տեղեկացնում է թբիլիսյան «Ալիա» թերթը՝ հղում կատարելով Միացյալ ազգային շարժման» աղբյուրներին:

«Այդ տեղեկությունների հավաստիությունը շուտով կպարզվի, սակայն Սաակշվիլու կուսակիցների կողմից այս փաստը իրարանցում է առաջ բերել: Ամերիկյան քաղաքական էլիտան հիասթափված է Սաակաշվիլուց, նա Սպիտակ տանը գրեթե համախոհներ չունի: Ներկայիս նախագահ Բարաք Օբաման չի աջակցում նախկին նախագահին»,-գրում է թերթը:

Նշվում է, որ եթե Սաակաշվիլին աշխատանքային վիզա չստանա, հետագայում նա չի կարող դիմել ԱՄՆ-ում քաղաքական ապաստան ստնալու համար: Սաակաշվիլին առայժմ չի մեկնաբանում կատարվածը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում