Մերկելը Ռուսաստանի հետ առճակատման կոչ է անում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ համաշխարհային հանրությունը պետք է համբերությամբ լցվի և պատրաստվի Ռուսաստանի հետ տևական առճակատմանը: Իսկ այդ ամենի պատճառը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականությունն է, տեղեկացնում է Bloomberg-ը:

 «Ես ռուսական դիրքորոշման մեջ ոչ մի փոփոխություն չեմ տեսնում»,- հայտարարել է Մերկելը:

Խոսելով Ուկրաինայի մասին՝ գերմանացի կանցլերը Դոնբասի իրավիճակը համեմատել է իր երկրի իրավիճակի հետ, երբ այն բաժանել էին երկու մասի:

Եվրոպացի այլ քաղաքական գործիչներ ևս համաձայն են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Ֆիննլանդիայի վարչապետ Ալեքսանդեր Ստուբը կարծում է, որ ուկրաինական կոնֆլիկտը երկար ժամանակ կխլի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում