Ծեծկռտուք չի՞ եղել, թե՞ 81 երթուղու վարորդին վախեցրել են
Նմանատիպ
Թիվ 81 երթուղու միկրոավտոբուսի վարորդ, 1980 թ. ծնված Սմբատ Խ.-ն և «Տոյոտայի» վարորդ, 1965 թ. ծնված Արայիկ Մ.-ն ներկայացել են ոստիկանության բաժին և բացատրություններ տվել:
Ինչպես «Փաստինֆո»-ին տեղեկացավ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ըստ նրանց բացատրությունների, հունիսի 27-ին, ժամը 18.30-ին, Ավանի Բաբաջանյան փողոցում վթարային իրավիճակ ստեղծելու հարցի շուրջ հիշյալ անձինք վիճաբանել են, բայց ծեծկռտուք չի եղել:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն:
Հիշեցնենք, որ ոստիկանությունն այս փաստերը պարզաբանել է՝ արձագանքելով «Ժողովուրդ» օրաթերթի հուլիսի 3-ի համարում հրապարակված «Հայրապետյանի տղաները էլի ծեծել են» վերտառությամբ հոդվածին: Իսկ այսօր թերթը տեղեկացրել էր, որ կռվի հրահրողը փորձել է գտնել 81 համարի վարորդին, ով անհրաժեշտության դեպքում պետք է ոստիկանությունում հայտներ, թե ծեծկռտուք չի եղել, այլ պարզապես բանավիճել են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում