Բելգիայի զորակազմն ավարտել Է մարտական առաքելությունն Աֆղանստանում

Բելգիայի ռազմաօդային ուժերն ավարտել են ՆԱՏՕ-ի հրամանատարության ներքո մարտական առաքելությունը Աֆղանստանի անվտանգության աջակցման միջազգային ուժերի (ISAF) կազմում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 30-ին հաղորդել են երկրի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

«Բելգիական զորակազմի բոլոր ուժերն ու միջոցները հեռացել են Աֆղանստանից»,- նշել են գերատեսչությունում: Այդ առաքելությունը թագավորության պատմության մեջ դարձել Է ամենաերկար Էքսպեդիցիոն արշավը, որն սկսվել Է 2008 թվականի սեպտեմբերի 2-ից, այսինքն՝ տեւել Է ավելի քան վեց տարի:

Աֆղանստանում գործի են դրվել Բելգիայի ռազմաօդային ուժերի F-16 վեց կործանիչ-ռմբակոծիչներ եւ օդաչուական եւ սպասարկող անձնակազմի շուրջ 300 անդամ: Վեց տարվա ընթացքում նրանք կատարել են շուրջ 6 հազար մարտական թռիչք: Պատերազմի ողջ ժամանակաշրջանում բելգիական զորակազմը կենդանի ուժի եւ տեխնիկայի կորուստներ չի կրել: Այդ գործողության անցկացման ծախսերը կազմել են տարեկան շուրջ 45 մլն եվրո, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում