Գրոսմայստեր Դ.Հարությունյանը հաղթել է Ադոլֆ Անդերսենի հուշամրցաշարում

Գրոսմայստեր Դավիթ Հարությունյանը (Վրաստան) դարձավ Լեհաստանի Վրոցլավ քաղաքում արագ շախմատի ձեւաչափով անցկացված Ադոլֆ Անդերսենի հուշամրցաշարի հաղթող:

Ինչպես հաղորդում է Armchess.am-ը, սկզբում նա հաջող հանդես եկավ օփենում, իսկ ապա նոկաուտ համակարգով ընթացած վճռական մրցախաղերում հաղթեց բոլոր մրցակիցներին:

Եզրափակիչում Հարությունյանը 2:1 հաշվով պարտության մատնեց մեկ այլ հայ գրոսմայստերի’ Սերգեյ Կասպարովին (Բելառուս):

Հետևեք մեզ նաև Telegram-ում