Լիբանանում հայ խաղաղապահների Ֆինանսական հարցերը հոգալու է ՄԱԿ-ը

Ազգային ժողովում 103 կողմ, 1 ձեռնպահ ձայներով ընդունվեց Իտալական ստորաբաժանումների կազմում Լիբանան հայ խաղաղապահներ ուղարկելու վերաբերյալ՝ Հայաստանի և Իտալիայի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրված տեխնիկական համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը ՀՀ Ազգային ժողովից:

Լիբանանում հայկական խաղաղապահ ստորաբաժանումը բաղկացած կլինի 30 զինծառայողից և երկու սպայից: Ֆինանսական հարցերը հոգալու է ՄԱԿ-ը: Հայ զինծառայողների բուժման ծախսերը հոգալու է իտալական կողմը` տեղի իտալական բուժսպասարկման կետերում, իսկ եթե տեղում հնարավոր չէ կազմակերպել բուժումը, ապա այդ դեպքում ծախսերը հոգում է հայկական կողմը: Իտալական կողմը նաև անվճար հոգալու է հայ զինծառայողների որևէ վայր տեղափոխելու և հետդարձի ծախսերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում