Վրաստանի և Մոլդովայի ռազմական համագործակցությունն ընդլայնվում է

Մոլդովայի պաշտպանության նախարար Վալերիու Տրոենկոն Վրաստանի իր պաշտոնակից Իրակլի Ալասանիայի հրավերով պաշտոնական այցով ժամանել Է Թբիլիսի: Ինչպես տեղեկացնում Է «Գրուզիա Online»-ը, երկու երկրների պաշտպանության նախարարները համաձայնագիր ստորագրեցին ռազմական համագործակցության մասին:

Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են ռազմական ոլորտում երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտներ, դրանց ընդլայնման հեռանկարները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ:

Թբիլիսիում Վալերիու Տրոենկոն հանդիպում կունենա Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի և եվրոպական ու եվրատլանտյան կառույցներին Վրաստանի ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլիի հետ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում