«Հարավային հոսքի» շինարարությունը սառեցված է. Բուլղարիայի վարչապետ

Բուլղարիայի վարչապետ Գեորգե Բլիզնաշկին հաստատել է, որ «Հարավային հոսքի» շինարարությունը իր երկրում դադարեցված է, և այդ հարցում Բուլղարիան կհետևի Եվրոպական հանձնաժողովի որոշումներին: Այդ մասին վարչապետը հայտարարել է Սոֆիայում արտասահմանյան լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Այս մասին տեղեկացնում է Ուկրինֆորմը:

«Ինչ վերաբերվում է  «Հարավային հոսքի» շինարարությանը, ապա կարող եմ հաստատել, որ այդ ուղղությամբ բոլոր գործողությունները դադարեցված են: Մենք այս հարցում կհետևենք Եվրահանձնաժողովի որոշումներին և հավատարիմ կմնանք հավաքական տեսակետին», – հայտարարել է Բլիզնաշկին

Նա հատուկ ընգծել է, որ «Բուլղարիան կմիանա Ռուսաստանի դեմ սանկցիաներին՝ դառնալով եվրոպական պետությունների կոնֆլիկտի լուծմանն ուղղված համատեղ ջանքերի մի մասնիկը»:

Վարչապետը հույս է հայտնել, որ ճգնաժամը երկար չի տևի և չի անդրադառնա ռուս-բուլղարական ավանդական բարեկամական հարաբերությունների վրա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում