«Վրացական երազանք» -ը տոնում է իր հաղթանակի երկրորդ տարեդարձը

2012 թվականի հոկտեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրություններում քվեարկելով «Վրացական երազանք» կոալիցիայի օգտին՝ վրաց ժողովուրդն ընտրեց կյանքն առանց վախի: Այս մասին հայտարարել է Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Գարիբաշվիլին՝ հանրապետության բնակչությանը շնորհավորելով երկրում իշխանափոխության երկրորդ տարեդարձի առթիվ:

«Վրացական երազանքը», որը հիմնել Է վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, խորհրդարանական ընտրությունների արդյունքներով իշխանության գլուխ Է անցել 2012 թվականի հոկտեմբերին՝ փոխարինելով «Ազգային միասնական շարժում» կառավարող կուսակցությանը՝ որն այն ժամանակ գլխավորում Էր Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:

Վրաստանի կառավարության գլխավոր նպատակը, Գարիբաշվիլիի խոսքով՝ «մեր հայրենիքի միավորումն Է մեր աբխազ և օսեթ եղբայրների հետ հաշտվելու միջոցով»:

«Մենք պետք Է աշխատենք միասին, որպեսզի ուժեղացնենք մեր առաջշարժումը և մեր պետությունը մեկընդմիշտ դնենք ճիշտ ուղու վրա: Ես մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորին հոկտեմբերի 1-ի առթիվ: Դա մեր երկրի և ժողովրդի շատ մեծ հաղթանակն Է, այդ թվում՝ նրանց հաղթանակը, ովքեր չեն քվեարկել մեր օգտին»,- եզրափակել Է վարչապետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում