ԼՂՀ նախագահը բարերար Ջերալդ Թրփանջյանին պարգեւատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով

Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 1-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար բարերար Ջերալդ Թրփանջյանը (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) պարգեւատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում