Արցախի նախագահը կհրավիրվի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով
21/06/2023 09:01
Նմանատիպ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կհրավիրվի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ նիստից հետո այս մասին հայտնել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ով նաև անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Շուշիում ընթացող մարտերի վերաբերյալ Գլխավոր շտաբի պետն իրեն հակասական տեղեկություններ է հաղորդել:
«Պարոն Փաշինյանից հետո էլի շատ կարևոր պաշտոնյաներ պետք է գան: Կարող եմ ասել՝ Արցախի Հանրապետության նախագահին մենք պատրաստվում ենք հրավիրել, ՊԲ հրամանատարի հրավերը պարզապես տեղերը փոխեցինք, որովհետև ես կուզեի, որ Ջալալ Հարությունյանը գա մի քիչ ավելի ուշ»,- ասել է Քոչարյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում