Հակոբ Ինջիղուլյանը վերադարձել է հայրենիք (տեսանյութ)

Ադրբեջանական գերությունից երրորդ երկիր տեղափոխված Հակոբ Ինջիղուլյանը վերադարձավ հայրենիք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Զվարթնոց օդանավակայանից, Հակոբ Ինջիղուլյանին դիմավորում են հարազատները և մարդկանց հոծ բազմություն: Այժմ Ինջիղուլյանը մոտեցել է լրատվամիջոցների ներկայացուցիչներին: 

2013թ. օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 03:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելիս, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991 թվականին ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգ Ինջիղուլյանը հատել էր հայ-ադրբեջանական շփման գիծը` հայտնվելով հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում:

Օգոստոսի 26-ին ադրբեջական իշխանությունները տեղեկացրել էին, որ նրան տեղափոխել են երրորդ երկիր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում