«Հրապարակ». պատգամավորները չկարողացան հարցեր ուղղել Հ.Վ. Ռոմպոյին
Նմանատիպ
ԱԺ-ում ԵՄ խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի ելույթն անցավ գրեթե կիսադատարկ դահլիճում: ԵՄ արժեքների մասին ելույթը պարտաճանաչ լսելու էին եկել գեներալներ Մանվելն ու Սեյրանը: Թոխմախն էլ կար: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը:
Ինչպես միշտ’ «բեզ գալստուկա»: Այլ գործարարներ չկային: Չկար Սամվել Ալեքսանյանը, մի կողմից երևի իր «լավ» ընկեր Ռուբեն Հայրապետյանի դարդն էր քաշում, մյուս կողմից էլ’ԱԺ-ի դիմաց բողոքավորների միջով անցնելու «անհարմարություն» կարող էր ունենալ, խորհրդարանից հեռու էր մնացել: Նախօրոք հայտարարվել էր, որ ֆրակցիաներից յուրաքանչյուրը կարող է մեկական հարց ուղղել ԵՄ բարձր ներկայացուցչին: Ռոմպոյի ելույթից հետո Հովիկ Աբրահամյանը «ցրվելու» հրաման տվեց պատգամավորներին: «Բա հարցե՞րը»,- տեղից ահագին բարձր հարցրեց ԲՀԿ ֆրակցիայի քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: «Ձեզ մի քիչ կոռեկտ պահեք»,- այս էլ երկրորդ անգամ վերջինիս նկատողություն արեց Աժ նախագահը:
Ռոմպոյին հարցեր չուղղելու ռեժիմից և «պահվածքից» դժգոհ էր նաև Վարդան Օսկանյանը, որն էլ իր «արտացոլանքն ու թափանցումն» էր գտել վերջինիս բլոգում: Բանն այն է, որ Աժ նախագահը նախորդ օրը ֆրակցիաներին հորդորել էր հարցերը գրավոր ձևակերպել և ներկայացնել, որպեսզի պարոն Ռոմպոյն իր ելույթում անդրադառնա դրանց: Անդրադարձել էր Ռոմպոյն այդ հարցերին, թե ոչ, մնաց անհայտ, իրականում վերջինիս ելույթը ոչինչ չասող, միևնույն ժամանակ ենթատեքստում շատ բան ունեցող էր, ինչպես բոլոր եվրոպացիներինը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում