Թուրքիան և ԱՄՆ-ն կքննարկեն «Իսլամական պետության» դեմ պայքարի ասպեկտները
02/10/2014 12:06
Նմանատիպ
Թուրքիան և ԱՄՆ-ն համատեղ կքննարկեն Իսլամական պետության դեմ պայքարի ռազմավարությունը: Այդ մասին տեղեկացնում է Anadolu գործակալությունը:
Այս կապակցությամբ Թուրքիա կայցելի ազգային անվտանգության հարցերով Պետքարտուղարի օգնական Բրետ Մակգերկը: Այցի ժամկետները ներկա պահին դեռևս պարզ չեն:
Ահաբեկչական Իսլամական պետություն կազմակերպությունը հիմնվել է 2003թ-ին Իրաքում:2004-2006թթ-ին կազմակերպությունը ղեկավարել է Աբու Մուսաբ ալ- Ղարգավին: Նրա կազմում մտնում էին ծայրահեղական 11 խմբավորումներ, որոնք սերտ կապեր ունեին Ալ-Քայիդայի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում