ԱՄՆ-ը հավանություն Է տվել Սաուդյան Արաբիային 1,75 միլիարդ դոլարի զենքի վաճառքին

ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային 1,75 միլիարդ դոլարի ընդհանուր գումարի Patriot զենիթային հրթիռային համալիրների եւ այլ ռազմական տեխնիկայի վաճառքին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press գործակալությանը:

Ինչպես ասված է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ռազմական համագործակցության վարչության հայտարարության մեջ, գործարքի պայմաններով ԱՄՆ-ը Սաուդյան Արաբիա կուղարկի 202 Patriot զենիթային հրթիռային համալիրներ, մի շարք արձակման կայանքներ եւ պահեստամասեր, ինչպես նաեւ այլ ազմական տեխնիկա:

Գործարքը նպատակամղված կլինի Սաուդյան Արաբիայի անվտանգության բարելավմանը, պետություն, որը կարեւոր դեր Է խաղում Մերձավոր Արեւելքում քաղաքական կայունության ապահովման եւ տնտեսական զարգացման բնագավառում, ասված Է հաղորդագրության մեջ, տեղեկացրել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում