Թուրքիան և ԱՄՆ-ն կքննարկեն «Իսլամական պետության» դեմ պայքարի ասպեկտները

Թուրքիան և ԱՄՆ-ն համատեղ կքննարկեն Իսլամական պետության դեմ պայքարի ռազմավարությունը: Այդ մասին տեղեկացնում է Anadolu գործակալությունը:

Այս կապակցությամբ Թուրքիա կայցելի ազգային անվտանգության հարցերով Պետքարտուղարի օգնական Բրետ Մակգերկը: Այցի ժամկետները ներկա պահին դեռևս պարզ չեն:

Ահաբեկչական Իսլամական պետություն կազմակերպությունը հիմնվել է 2003թ-ին Իրաքում:2004-2006թթ-ին կազմակերպությունը ղեկավարել է Աբու Մուսաբ ալ- Ղարգավին: Նրա կազմում մտնում էին ծայրահեղական 11 խմբավորումներ, որոնք սերտ կապեր ունեին Ալ-Քայիդայի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում