«ՉԻ». ՕԵԿ-ականներն ու դաշնակցականները կպայքարեն Արագածոտնի մարզի ՏԻՄ ընտրություններում
Նմանատիպ
Ինչպես գրում է «Չորրորդ Ինքնիշխանություն»-ն՝ հղում անելով իր աղբյուրներին, առաջիկա ՏԻՄ ընտրություններում սեփական թեկնածուներով ներկայանալու հողի վրա Արագածոտնի մարզում իրար են «ուտում» տեղի դաշնակցական ու ՕԵԿ-ական դեմքերը: Ամբողջ խնդիրն այն է, որ չգիտես ինչու և ինչպես ոչ հայտնի մանր-մունր ՕԵԿ-ական դեմքերը որոշել են իրենց ուժերը փորձել հենց այն համայքներում ու քաղաքներում, որտեղ դաշնակցությունը քիչ թե շատ ձայներ ու որոշակի ռեսուրսներ ունի: Այս հողի վրա հիմնականում թեժ գզվռտոցներ են սպասվում Թալին քաղաքում, Մաստարա, Ուջան և մի քանի այլ գյուղական համայնքներում, ուր ՕԵԿ-ին հիշեցնող նմուշ անգամ չես կարող գտնել: Երկու քաղաքական ուժերի ներսում հասունացող վտանգը հանդարտեցնելու նպատակով էլ երեկ ուշ երեկոյան մարզային իշխանությունները մարզպետարան են հրավիրել դաշնակցական ու ՕԵԿ-ական գյուդապետներին ու ասել, որ այս պահին ներքաղաքական կյանքում այնքան ինտրիգներ ու խմորումներ կան, որ չարժե ընտրությունները դեռ չմեկնարկած իրար վրա «ցեխ» շպրտել ու հարցեր պարզաբանել: Այս տեղեկության վերաբերյալ «ՉԻ»-ն փորձել է ստանալ նաև մարզային իշխանությունների մեկնաբանությունր, սակայն նրանց հեռախոսահամարները սովորականի նման լռում էին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում