«Ժողովուրդ». Հ. Աբրահամյանն ու էթիկայի հանձնաժողովի անդամները հանդիպել են
05/07/2012 09:56
Նմանատիպ
Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ երեկ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է էթիկայի հանձնաժողովի անդամների հետ:
Ըստ թերթի տեղեկությունների’ հանձնաժողովի բոլոր վեց անդամներն էլ ներկա են գտնվել այդ հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են հանձնաժողովի գործունեության հետ կապված հարցեր: Աժ նախագահի խոսնակ Գ. Պողոսյանը թերթի հետ զրույցում հաստատել է նորաստեղծ հանձնաժողովի անդամների հետ հանդիպման փաստը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում