Համաշխարհային բանկը Ուկրաինայի տնտեսության անկման կանխատեսումն իջեցրել Է մինչեւ 8 տոկոս

Համաշխարհային բանկի ուկրաինական բաժանմունքի ղեկավար Չիմյաո Ֆանը հայտարարել է, որ 2014 թվականին Ուկրաինայի տնտեսության անկումը կարող Է կազմել 8 տոկոս, այլ ոչ թե 5 տոկոս, ինչպես ավելի վաղ կանխատեսվում Էր, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ֆրանսպրես» գործակալությանը:

«Ուկրաինայի արեւելքում տնտեսական ակտիվության դադարեցումը ՀՆԱ-ի մակարդակի կտրուկ անկման պատճառ է դարձել, ավելի մեծ, քան մենք սպասում Էինք»,- ասել Է Ֆանը՝ Համաշխարհային բանկի՝ Ուկրաինայի, Բելառուսի եւ Մոլդովայի գծով բաժանմունքի տնօրենը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում