Ատլանդյան օվկիանոսում որոնում են անհետացած բատիսկաֆը
21/06/2023 10:00
Նմանատիպ
Հունիսի 19-ին հայտնի է դարձել, որ Ատլանտյան օվկիանոսում անհետացել է բատիսկաֆ (խորջրյա ուսումնասիրություններ կատարող սուզանավ․ խմբ․), որը զբոսաշրջիկների համար էքսկուրսիաներ էր իրականացնում դեպի խորտակված Տիտանիկի բեկորները։
Արդեն 2 օր իրականացվում են անհետացած սուզանավի որոնողական աշխատանքներ, որին միացել են տարբեր երկրների փրկարար ծառայություններ։ Անհետացած բատիսկաֆը պատկանում է OceanGate Expeditions-ին, որը մասնագիտացած է խորը ծովային արշավներում։
Sky News-ը հայտնել է, որ անհետացած սուզանավում են գտնվում բրիտանացի միլիարդատեր Համիշ Հարդինգը, ֆրանսիացի վետերան Փոլ-Անրի Նարժոլեն և OceanGate Expeditions-ի հիմնադիր Սթոքտոն Ռաշը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում