ԵՄ և ԵԽ ներկայացուցիչները պարեկություն կիրականացնեն Լաչինի միջանցքում

ԵՄ և ԵԽ ներկայացուցիչները պարեկություն կիրականացնեն Լաչինի միջանցքում

ԵԽ պատվիրակությունը միացել է Հայաստանում ԵՄ առաքելության ներկայացուցիչներին Լաչինի միջանցքում ծրագրով նախատեսված պարեկություն իրականացնելու համար։

Այս մասին հայտնում է Հայաստանում ԵՄ պատվիրակության Twitter-յան էջը։

Գրառման միջոցով նշվում է, որ Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը և ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը ողջունել են Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյին ու նրա գլխավորած պատվիրակությանը Սիսիանի օդանավակայանում։

«ԵԽ պատվիրակությունը միացել է Հայաստանում ԵՄ առաքելության ներկայացուցիչներին Լաչինի միջանցքում ծրագրով նախատեսված պարեկություն իրականացնելու համար»,- նշված է Հայաստանում ԵՄ առաքելության Twitter-ի էջում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում