Հրավառություն կթույլատրվի միայն պետական կամ համայնքային միջոցառումների ժամանակ

Հրավառություն կթույլատրվի միայն պետական կամ համայնքային միջոցառումների ժամանակ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն առաջարկում է պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների ներկրումը, պահեստավորումը, կիրառումը, ինչպես նաև հրագործական արտադրատեսակների ներմուծմամբ զբաղվելու գործունեությունը, արտադրությունը, պահեստավորումը, առևտուրը և կիրառումը, դարձնել լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 21-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել ԱԺ պատգամավորի հեղինակած «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից նախագծերի փաթեթին:

Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո Կառավարության գործընկերների հետ համատեղ կատարվել են մի շարք փոփոխություններ: Արդյունքում ներկայացվել է օրենսդրական փաթեթի լրամշակված տարբերակը: Ըստ նրա` խստացվել է վերահսկողության վերաբերյալ դրույթը` անչափահաս քաղաքացիներին արգելվելու է հրագործական արտադրատեսակների վաճառքը: Հրավառություն կթույլատրվի պետության և համայնքային մասնակցությամբ միջոցառումների ժամանակ:

Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում