Հայաստանում նշվում է բուժաշխատողների մասնագիտական օրը

Հայաստանում նշվում է բուժաշխատողների մասնագիտական օրը

Հունիսի 21-ին Հայաստանում նշվում է բուժաշխատողի օրը։ Նրանց մասնագիտությունն աշխարհում ամենակարևորներից մեկն է․ բոլոր ժամանակներում բուժաշխատողները եղել են հերոսներ, կյանքի համար պայքարող և մահին հաղթող «հրաշագործներ»։ Կողքից հեշտ թվացող, բայց իրականում խիստ բարդ ու հոգնեցուցիչ այս մասնագիտությունը ստիպում է բուժաշխատողներին իրենց կյանքը նվիրել աշխատանքին ու միշտ առաջնահերթություն տալ հիվանդների բուժմանը։

Հայաստանի բժշկական հաստատություններում աշխատում է շուրջ 35 հազար ավագ և կրտսեր բուժաշխատող։ Նրանք մշտապես առաջնագծում են, նրանց ուսերին շատ ծանր բեռ է դրված։ Հատկապես 2020թ-ի աշնանը, երբ երկրում մոլեգնում էր համավարակն ու պատերազմը, երբ հիվանդանոցներում չկային ազատ մահճակալներ, բուժաշխատողներն առանց քուն ու հանգիստ մաքառում էին մարդկային կյանքեր փրկելու համար։

Նրանք ներկա են, երբ  լսվում է մեր առաջին ճիչը, և նրանք մեր կողքին են, երբ հրաժեշտ ենք տալիս կյանքին։

Times.am-ը շնորհավորում է բոլոր բուժաշխատողների մասնագիտական տոնը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում