Պայթյուն Փարիզի կենտրոնում․ կան տասնյակ վիրավորներ
Նմանատիպ
Փարիզի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով տուժել է 29 մարդ, որոնցից չորսը ծանր վիճակում են։
Այս մասին գրում է BBC-ն։ Պայթյունը տեղի է ունեցել Ֆրանսիայի մայրաքաղաքի հինգերորդ թաղամասում՝ Սեն-Ժակ փողոցում գտնվող շենքում, որտեղ գտնվում էր դիզայներական դպրոցը և կաթոլիկ կրթական համակարգի գլխավոր գրասենյակը:
Շտապօգնության աշխատակիցները որոնողական աշխատանքներ են տանում շենքի փլատակների տակ․ առնվազն երկու մարդ համարվում են անհետ կորած:
Ականատեսների վկայությամբ՝ պայթյունից առաջ գազի ուժեղ հոտ է զգացվել։
Փարիզի դատախազ Լոր Բեկուոն դեպքի վայր ժամանելուց հետո ասել է, որ տեսախցիկների տեսագրությունների նախնական ստուգումները ցույց են տվել, որ պայթյունը տեղի է ունեցել շենքում, որը գտնվում էր Վալ դե Գրաս եկեղեցու հարևանությամբ:
Սակայն Փարիզի իշխանությունները հայտարարել են, որ պայթյունի պատճառը դեռ պարզված չէ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում