Պուտինը չի պատրաստվում միջամտել «Բաշնեւթ»-ի գործին
02/10/2014 15:51
Նմանատիպ
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մտադիր չԷ միջամտել «Բաշնեւթ»-ի շուրջ ստեղծված իրադրությանը եւ չի պատրաստվում որեւԷ հրահանգ տալ դրա վերաբերյալ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Հուսով եմ, որ բոլոր որոշումները կլինեն ոչ թե քրեական, այլ քաղաքացիական-իրավական, արբիտրաժային հարթությունում: Բայց ես չեմ պատրաստվում միջամտել դրան եւ չեմ պատրաստվում դիրեկտիվ ցուցումներ տալ»,- ասել Է Պուտինը՝ հոկտեմբերի 2-ին ելույթ ունենալով «Ռուսաստանն Է կանչում» համաժողովում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում