Պուտինն առավել ժողովրդականություն վայելող օտարերկրյա ղեկավարն Է Չինաստանում. WSJ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ չինացիների հիացմունքը լուրջ տեղաշարժ Է նշանակում ինչպես սառը պատերազմից հետո ստեղծված հոգեկերտվածքում, այնպես Էլ ՉԺՀ-ի քաղաքականության մեջ: Միմյանց նկատմամբ անվստահության տասնամյակներից հետո Մոսկվան եւ Պեկինը մերձենում են եւ մարտահրավեր նետում ԱՄՆ-ի կողմից ստեղծված անվտանգության համակարգին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Wall Street Journal-ը:

Չինացիները վիթխարի հետաքրքրություն են հանդես բերում Վլադիմիր Պուտինի անձի նկատմամբ: Ռուսաստանի նախագահի կենսագրությունը սեպտեմբերին մտել Է Չինաստանում նոն-ֆիքշն ժանրի 10 բեսթսելերների ցանկը, որն առաջարկել Է տեղական Beijing News թերթը, իսկ գրքի հեղինակը հայտնել Է, որ Վլադիմիր Պուտինի մասին պատմող իր գործը շատ ավելի լավ Է վաճառվում, քան Բարաք Օբամային, Մարգարետ Թետչերին կամ Նելսոն Մանդելային վերաբերող գրքերը, հաղորդել Է հրատարակությունը:

Չինաստանն այն երկրներից մեկն Էր, որտեղ ուկրաինական հարցի շուրջն Արեւմուտքի հետ ՌԴ-ի առճակատման հարցում վերջինիս դիրքորոշման պաշտպանությունն աճել Է եւ հուլիսին կազմել 66 տոկոս՝ անցյալ տարվա 47 տոկոսի համեմատությամբ, նշել Է WS-ն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում