ՌԴ ԿԲ-ն չի բացառում, որ այս տարի կապիտալի արտահոսքը կգերազանցի 90 մլրդ դոլարը

Ռուսաստանի Բանկը չի բացառում, որ 2014 թվականի արդյունքներով ՌԴ-ից կապիտալի արտահոսքը կգերազանցի 90 մլրդ դոլարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, կարգավորիչի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան լրագրողներին ասել Է «Ռուսաստանն Է կանչում» համաժողովի կուլիսներում:

«Իրոք, կապիտալի արտահոսքի վերաբերյալ մեր կանխատեսումը կարող Է 90 մլրդ դոլարից ավելի լինել, շատ գործոններ են դրա վրա ազդում եւ առաջիկա ժամանակաշրջանի համար այդ ադեցությունը կանխատեսելը հնարավոր չԷ»,- նշել Է ԿԲ-ի ղեկավարը:

ՌԴ-ի տնտեսական զարգացման նախարարության կանխատեսման համաձայն՝ 2014 թվականին երկրից կապիտալի արտահոսքը կկազմի 100 միլիարդ դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում