Մեծ Բրիտանիայի պետական պարտքը գերազանցել է այդ երկրի ՀՆԱ-ն
Նմանատիպ
1961թ-ից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի պետական պարտքի չափը գերազանցել է ՀՆԱ-ն՝ մայիսին կազմելով դրա 100,1%-ը կամ 2,267 տրիլիոն ֆունտ ստեռլինգ:
Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով Միացյալ Թագավորության Ազգային վիճակագրական ծառայության (Office for National Statistics, ONS) տարածած տվյալները։
«Վերջին անգամ ՀՆԱ-ի նկատմամբ պարտքը գերազանցել է 1961 թվականի մարտին», – նշված է փաստաթղթում։
Պետական պարտքի աճը տեղի է ունեցել 2023 թվականի մայիսին պետական հատվածի փոխառությունների աճի պատճառով։ Դրանք կազմել են 20 միլիարդ ֆունտ: Փոխառությունների աճը պայմանավորված է եղել բնակչության էլեկտրաէներգիայի ծախսերի փոխհատուցման` կառավարության լայնածավալ ծրագրով, ինչպես նաև աշխատավարձերի բարձրացմամբ: Դա հանգեցրել է պետական հատվածի ծախսերի ավելացմանը:
Sky News հեռուստաալիքն այս առնչությամբ նշում է, որ հրապարակված վիճակագրությունը վկայում է, որ վարչապետ Ռիշի Սունակը չի կարողանում իրականացնել կառավարության առջև դրված հինգ նպատակներից մեկը՝ կրճատել պետական պարտքի չափը։ Նրան չի հաջողվում նաև կիսով չափ կրճատել գնաճը. սա կառավարության հայտարարված առաջնահերթություններից երկրորդն է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում