Հա, լավ, սենց մանր ժուլիկություններով մինչև ո՞ւր եք հասնելու

Տնտեսագետ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Մարդ գնալով ավելի շատ է զարմանում պաշտոնյաների “դիշովի” տրյուկների վրա։ Հա հենց դիշովի, ոչ թե էժան։ Ուրեմն անցած տարվա վերջից լոլո են կարդում, թե ուսուցիչների աշխատավարձը բարձրանալու է։ Դասատուներն էլ սպասում էին, ու ոչ մեկ հստակ չգիտեր, թե ինչքանով պիտի բարձրանա իրենց աշխատավարձը։

Հոկտեմբերի 1-ին էս մարդիկ պետք է ստանային իրենց “բարձրացված” աշխատավարձը։ Ստացել են… Ու մի հատ հարցրեք ձեր ծանոթ-բարեկամ ուսուցիչներին, թե ինչքանով է բարձրացել։ Ու չզարմանաք, եթե պարզեք, որ չի բարձրացել, ու որոշ դեպքերում՝ անգամ նվազել է, ինչ-որ անհասկանալի պահումների արդյունքում։

Հա, լավ, սենց մանր ժուլիկություններով մինչև ո՞ւր եք հասնելու։

Հետևեք մեզ նաև Telegram-ում