Լոնդոնում ներկայացրել են հանրաճանաչ ֆիլմերի ռեկվիզիտի խոշորագույն հավաքածուն

«Տերմինատոր», «Սպիով դեմքը», «Ամուր կաղին», այս բոլոր ֆիլմերը համաշխարհային կինեմատոգրաֆի ոսկե ֆոնդից են: Լոնդոնում բացվել է ցուցահանդես, որտեղ առաջին անգամ նույն վայրում ներկայացված են ռեկվիզիտի հարյուրավոր առարկաներ այս եւ շատ այլ կինոնկարներից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Հավաքածուն սկսել եմ հավաքել շուրջ 20 տարի առաջ,- ասել է ցուցադրանքի կազմակերպիչ Սթիվեն Լեյնը:- Սկզբում դա ընդամենը հոբբի Էր, բայց ժամանակի ընթացքում ես հասկացա, որ կարող եմ դրանով ապրուստ վաստակել: Արդեն շուտով հարյուրավոր իրեր տեղ կգտնեն մասնավոր հավաքածուներում»:

Աճուրդը կկայանա հոկտեմբերին 16-ին նույն այն վայրում, որտեղ ցուցահանդեսն Է՝ Լոնդոնի խոշորագույն առեւտրական կենտրոններից մեկում՝ «Վեստֆիլդ»-ում՝ բազմաթիվ կինոդահլիճներ ունեցող հարկում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում