Մամեդյարովը ԵԽԽՎ-ում ծանր օր է ունեցել

Ստրասբուրգում ԵԽԽՎ-ի շենքի առաջ ադրբեջանական մի խումբ քաղաքական միգրանտներ բողոքի ակցիա էին իրականացրել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի ելույթի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է Turan գործակալությունը:

Ակտիվիստնհերը պահանջել են Ադրբեջանի քաղաքական բանտարկյալներին ազատություն շնորհել: Այն բանից հետո, երբ ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը պահանջեց դահլիճում լռություն պահպանել, ակցաին շարունակվեց լռության պայմաններում: Ակցիայի մասնակիցները կարմիր մարզաշապիկներ էին հագել, որոնց վրա պատկերված էին քաղաքական բանտարկյալները:

Բրասյորը նախքան խոսքը Մամեդյարովին կտար, հայտարարել է, որ կցանկանար բացատրություններ լսել այդ երկրում տեղի ունեցող գործընթացնրի վերաբերյալ:

Բրասյորը հայտարարել է, որ նախորդ շաբաթ Բաքվում է եղել և հանդիպել է որոշ ձերբակալվածների հետ: Նա ընգծել է, որ Ադրբեջանում խիստ պրոբլեմներ կան ԵԽ-ի չափանիշներին հետևելու հետ կապված:

 Մամեդյարովը շրջանցել է եվրապատգամավորների նման հարցերը՝ կենտրոնանալով Ուկրաինայում տիրող դրության վրա:

Սակայն ԵԽԽՎ-ի պատգամավորներն, այնուամենայնիվ, բարձրացրեցին այդ ոլորտին վերաբերող բազմաթիվ հարցեր,բայց  Մամեդյարովն, իրեն վայել հմտությամբ, հարցերի բովանդակությանը չհամապատասխանող պատասխաններ տվեց:

Ամփոփելով՝ Մամեդյարովը նշել է, որ Ադրբեջանում քաղաքական բանտարկյալներ չկան և բոլոր թվարկված մարդիկ ձերբակալվել են հանցագործություններ կատարելու հետևանքով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում