Պուտինը պատրաստվում է նավթային գիգանտների մասնավորեցմանը

Ռուսաստանը ներկայումս դիտարկում է պետությանը պատկանող նավթային խոշոր ընկերությունների մասնավոր սեփականացումը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնումէ Ինտերֆաքսը:

«Իմ նախընտրական հոդվածներում և հրամանագրերում ես նշել էի, որ կզբաղվենք սեփականության մասնավորեցմամբ՝ բացառելով  էներգետիկ ոլորտը:
Սակայն իրավիճակը փոխվում է և ես համոզված չեմ, որ մենք պետք է այդ դիրքորոշումը պահենք: Բացի այդ մենք հիմա ելքեր ենք փնտրում շուկա դուրս բերելու մեր խոշորագույն էներգետիկ ընկերությունների փաթեթեները: Ադ լուծումները կգտնենք, և համոզված եմ, որ բավականին արագ տեմպերով առաջ կգնանք», – նշել է Ռուսաստանի նախագահը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում