Թուրքիան և Ադրբեջանն անց են կացնում հերթական համատեղ զորավարժությունները

Թուրքիան և Ադրբեջանն անց են կացնում հերթական համատեղ զորավարժությունները

Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ Alpan-2023 զորավարժություններն են անցկացնում։

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությանը, «Ադրբեջանում անցկացվող զորավարժությունների սցենարի համաձայն՝ ավիացիոն միջոցները, թռչելով բազային օդանավակայաններից, կատարել են մեծ և կարճ հեռավորությունների վրա հակաօդային պաշտպանության համակարգերի, հրամանատարական կետերի և կեղծ հակառակորդի համակենտրոնացման օբյեկտների տապալման խնդիրներ և այլ դրվագներ»:

Զորավարժություններն անց են կացվում Ադրբեջանի տարածքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում