Բաքուն բողոքի նոտա է հղել Ֆրանսիայի ԱԳՆ-ին

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգմավոր Ֆրանսուա Ռոշեմբլուանի այցը Արցախի Հանրապետություն հարուցել է Բաքվի զայրույթը, ուստի պաշտոնական Բաքուն, իր սովորության համաձայն, բողոքի նոտա է հղել Ֆրանսիայի ԱԳՆ-ին:

Բացի այդ Ադրբեջանը կատաղելու ևս մեկ պատճառ ուներ: Խոսքը վերջերս Փարիզում կայացած միջազգային տուրիստական ցուցահանդեսում Արցախի՝ առանձին տաղավարով ներկայանալու մասին է: Այս մասին տեղեկացնում է Trend.az-ը:

Ադրբեջանական կողմը նշել է, որ հոկտեմբերին Փարիզում կայանալիք Սարգսյան-Ալիև հանդիպումից առաջ նման քայլերն ընդունելի չեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում