Վրաստանի զինուժերը չեն գերազանցի 37 հազարը

Վրաստանի ազգային անվտանգության խորհրդում հայտարարել են, որ հանրապետության զինված ուժերի թվաքանակի փոփոխություն չի պլանավորվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Անվտանգության խորհրդի տվյալներով՝ 2015 թվականին զինծառայողների հաստիքակազմը չի գերազանցի 37 հազարը:

Ինչպես ասված Է ԱԽ-ի տարածած հաղորդագրության մեջ, Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին արդեն խորհրդարանի հաստատմանն Է ուղարկել Զինված ուժերի թվաքանակի վերաբերյալ փաստաթուղթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում