Սերբիայի ԱԳ նախարարը սխալ քաղաքական ուղերձ է որակել միայն Բաքվում իր երկրի դեսպանության բացումը

Դիվանագիտական մեր աղբյուրների փոխանցմամբ երեկ Բելգրադում կայացած Հայաստանի և Սերբայի արտգործնախաարների ասուլիսը համեմված է եղել
Ադրբեջանի համար տհաճ հայտարարություններով՝ ընդ որում երկու կողմից էլ։

Մասնավորապես Սերբիայի արտգործնախարարը Իվիցա Դաչիչը հայտարարելով
Երևանում դեսպանատուն բացելու Սերբիայի կառավարության մտադրության մասին,
բառացիորեն ասել է՝ ժամանակին միայն Ադրբեջանում Սերբիայի դիվանագիտական
ներկայացուցչության հիմնումը սխալ քաղաքական ուղերձ էր պարունակում։

Էդվարդ Նալբանդյանն էլ հանգամանալից փաստերով սերբ լրագրողներին է
ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում Ադրբեջանի
ապակառուցողկան և սադրիչ քաղաքականությունը։

Մեր աղբյուրները հայտնում են, որ Նալբանդյանի հայտարարությունը
Բելգրադում, թե Հայաստանը դիրքորոշումը Կոսովոյի հարցում անփոփոխ է
մնացել, երախտագիտությամբ է ընդունվել Բելգրադում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում