Ադրբեջանը Ռուսաստան է արտահանել 157տ. միրգ և բանջարեղեն
Նմանատիպ
Այս տարվա ընթացքում Ադրբեջանը Դաղստանի տարածքով Ռուսաստան է արտահանել 157 տոննա միրգ և բանջարեղեն: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունը, ամենից հաճախ Ռուսաստան ներմուծվել է կարտոֆիլ և ընդեղեն:
Նախատեսվում է, որ այս ոլորտում ռուս-ադրբեջանական համագործակցությունը կաճի: Այս մասին հայտարարել է օրերս Ադրբեջան պաշտոնական այց կատարած Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն:
«ԵՄ-ի երկրների դեմ կիրառվող սանկցիաները նոր հնարավորություններ են բացում Ռուսաստանի և Ադրբեջանի համար: Այս երկիրն արդեն ավելի մեծ քանակով միրգ, բանջարեղեն, միս և ձուկ է մեր շուկա մատակարարում: Սակայն այսօր դիվանագիտական պահանջարկ է առաջացել, որը կհանգեցնի առևտրաշրջանառության աճին, որի հետ կապված պայմանավորվածություններ են ձեռք բերվել»,- նշել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում