Իրանը մարդասիրական օգնություն է տրամադրել Սիրիային

Սիրիայի սոցիալական հարցերի նախարարությունը 35 տոննա մարդասիրական օգնություն է ստացել Իրանից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, օգնության փաթեթների մեջ ընդգրկված են մոտ 10 հազար ծածկոց և վերմակ:

Դամասկոսում Իրանի դեսպանատունը հաստատել է, որ բեռնատարները ծածկոցները հասցրել են Սիրիա: Ավելի վաղ Իրանն անդամալույծի 250 սայլակ էր տրամադրել Սիրիային:

Սիրիայի կառավարության օժանդակությամբ պաղեստինցի փախստականների հարցերով զբաղվող կազմակերպությունը մարդասիրական օգնություն է տրամադրվել Յարմուք ճամբարի բնակիչներին: Կազմակերպության ղեկավար Ալի Մուստաֆան նշել է, որ օգնության 150 փաթեթների մեջ ներառված են տարբեր տեսակի մթերքներ:

Ընդհանուր առմամբ հունվարից ի վեր Յարմուք ճամբարի բնակիչներին տրամադրվել է 50 հազար 894 փաթեթ, 6 հազար 949 բժշկական կապոց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում