Պուտինն ստորագրել Է ԵՏՄ-ի ստեղծման պայմանագրի վավերացման մասին օրենքը
Նմանատիպ
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ստորագրել է Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի միջեւ Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագրի վավերացման մասին օրենքը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Փաստաթղթի ստորագրման մասին պետության ղեկավարը հայտնել է կառավարության անդամների հետ հոկտեմբերին 3-ին կայացած հանդիպմանը:
Տնտեսական միությունը, որը ինտեգրացման հաջորդ աստիճանն Է Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածքի շրջանակներում, պետք Է սկսի գործել 2015 թվականի հունվարի 1-ից:
Ավելի վաղ պայմանագիրը վավերացրել են Պետդուման եւ Դաշնության խորհուրդը:
Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը մայիսի 29-ին Աստանայում պայմանագիր են ստորագրել Եվրասիական տնտեսական միության մասին: Պայմանագրի կողմերը հիմնում են միություն, որի շրջանակներում ապահովվում Է ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժը, համաձայնեցված կամ միասնական քաղաքականության անցկացումը տնտեսության այն ճյուղերում, որոնք սահմանված են սույն պայմանագրոa եւ ԵՏՄ-ի շրջանակներում գործող միջազգային պայմանագրերով:
Փաստաթղթով 10-ամյա շրջան Է նախատեսվում ազգային օրենսդրությունների ներդաշնակեցումն ավարտելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում