Իսլամիստները գլխատել են ևս մեկ բրիտանացու

Բրիտանացի տաքսիստ Ալան Հեննինգին գլխատելու վիդեո տեսագրությունը հրապարակվել է ինտերնետում: Այս մասին տեղեկացնում է «Ասոշիեթ Պրեսը»:

Գործակալության տվյալներով, ուրբաթ օրը Իսլամական պետության կողմից իրականացված սպանությունը կրկնում է նրանց նախորդ գործողությունները:

Վիդեոն ավարտվում է ինչ-որ ամերիկացու նկատմամբ սպառնալիքներով: Ըստ «Ֆրանս պրեսի» տվյալների, այդ սպառնալիքներն ուղղված է ԱՄՆ-ի քաղաքացի Պիտեր Քեյզինգին:

Համաձայն «Ռոյթերսի» տվյալների, տեսագրության մեջ Հեննինգը հայտարարում է, որ իսլամական պետության դիրրքերի վրա հարձակվելու իրենց բրիտանական պառլամենտի որոշումից, ինքը՝, որպես բրիտնական ազգի մի մասնիկ, կվճարի այդ որոշման գինը: Տեսագրությունը տևում է 1 րոպե 11 վայրկայն:

Ալան Հենինգսը 47-ամյա վարորդ է Մանչեսթերից, նախորդ տարվա դեկտեմբերին Սիրիայում գերի է վերցվել, որտեղ որպես կամավոր գնացել էր օգնություն ցուցաբերելու սիրիական կոնֆլիկտից տուժածներին:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում