Ջիգարխանյանը չափազանցրել է, որ Հայաստանում «խելքից դուրս սիրում են ադրբեջանական երաժշտություն»

Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ջիգարխանյանը հայտարարում է, որ Հայաստանում «խելքից դուրս սիրում են ադրբեջանական երաժշտություն»: Մեղմ ասած՝ փոքր ինչ ժամանակավրեպ պնդում է, որովհետև երեկոյան ժամը 5-ին «Դանըշըր Բաքի» ազդականչով սկսվող ռադիոյից հորդող երաժշտություն, դիցուք, Երևանում վաղուց այլևս չկա:

Ինչ վերաբերում է սիրելուն, ապա ես էլ կարող եմ որևէ կոնկրետ ադրբեջանական երգ սիրել, ինչպես ասենք արաբական, պարսկական, իտալական կամ անգլիական, բայց դե «խելքից դուրսն» էլի չափազանցություն է:

Իսկ ընդհանուր առմամբ մակերեսային կամ «գռեհիկ» մշակույթը, որն արտահայտվում է Բալկաններից մինչև Հնդկաստան քաբաբ ուտելով կամ մուղամ շվշվացնելով, դեռ ամենևին էլ վճռորոշ կռվան չէ խոսելու խորքային մշակութային աղերսների մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում