Իրանը չի կարող օպերատիվ կերպով բավարարել ԵՄ-ի գազի պահանջները,Ռոուհանի

Իրանը ներկա պահին բավարար հնարավորություններ չունի, որպեսզի օպերատիվ կերպով կարողանա ածխաջրածնային ռեսուրսների վաճառք կազամկերպի ԵՄ-ի համար այն դեպքում, եթե տարբեր պատճառներով նվազեցվի դեպի Եվրոպա ռուսական գազի վաճառքը: Այս մասին “Россия 24” հեռուստաալիքի հետ հարցազրույցում նշել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:

Նախագահի խոսքերով, չնայած Իրանը գազի հսկայական պաշարներ ունի, սակայն հումքի արտահանմամբ  մի քիչ հետ է մնում:

Նա ընգծել է, որ Իրանի իշխանություններն ամենից առաջ զբաղվում են երկրի էներգակիրների խնդիրներով, քանի որ ձմեռային շրջանում պարբերաբար խոչընդոտներ են առաջանում:

«Բացի այդ իրանական հումքի գնմամբ հետաքրքված են Իրանի հարևան երկրները:
Այդ պառտճառով էլ հիմա շուտ է խոսել, որ եթե Ռուսաստանը դադարեցնի ԵՄ-ին գազի մատակարարումը, ապա դա կանի Իրանը: Մենք հեռու ենք այդ էտապից»,- հայտարարել է Ռոուհանին:

Նա ընգծել է, որ Իրանը կողմնակից  է ածխաջրածնային ռեսուրսներ արտահնող երկրների միջև առողջ մրցակցությանը և համագործակցությանը: Մանավորապես Իրանի նախագահը նշել էր, որ Իրանը պատրաստ է Ռուսաստանի հետ միասին կոորդինացված գործունեություն ծավալի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում