Արթուր Աբրահամը և Վահան Հովհաննիսյանը հանդիպել են Օտտո Ռեհագելին

WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը և Գերմանիայում ՀՀ դեպսան Վահան Հովհաննիսյանը Գերմանիայի միավորման օրը անցկացրել են միաին:

Գերմանիայի վերամիավորման օրը` հոկտեմբերի 3-ին, հանդիպել են հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, Գերմանիայում ՀՀ դեսպան Վահան Հովհաննիսյանը և ֆուտբոլի հայտնի մարզիչ Օտտո Ռեհագելը: Այս մասին տեղեկացնում է Աբրահամի մամուլի ծառայությունը:

1990 թվականի հոկտեմբերի 3-ին տեղի ունեցավ Գերմանիայի` Արեւմտյան եւ Արեւելյան Գերմանիաներ վերամիավորումը։ Դրան նախորդել էր 1989 թվականի նոյեմբերի 9-ին Բեռլինի պատի փլուզումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում