Արցախի ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին

Արցախի ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է  ավելի քան 1200 կրակոց:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման ողջ երկարությամբ մարտական դիրքերի պաշտպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում