Ջեյմս Բոնդի մասին նոր գիրքը լույս կտեսնի 2015թ. սեմպտեմբերի 8-ին

«007 գործակալ» Ջեյմս Բոնդի մասին նոր գրքի հեղինակը բրիտանացի գրող Էնթոնի Հորովիցն է: Հորովիցին նոր գիրք գրելու առաջարկությամբ դիմել են Ջեյմս Բոնդի կերպարի հեղինակ Յան Ֆլեմինգի հաջորդները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ն, Հորովիցը գիրքը կգրի Ֆլեմենգի սցենարի հիման վրա, որի մոտիվներով հեռուստանովելն այդպես էլ չնկարահանվեց: «Մահ անիվների վրա» սերիալի գործողությունները պետք է ընթանային 1950-ականներին, Գերմանիայում, ավտոարշավի հրապարակում: Ըստ հեղինակի, Բոնդը պետք է կանխեր բրիտանացի հայտնի ավտոարշավորդ Սթրիլինգ Մոսայի ավտովթարը: Ֆիլմում բացասական կերպարը պատկանում է ռուսներին: Սցենարը, որի վրա պետք է աշխատի Հորովիցը, երբեք չի հրատարակվել:

«Միթե ես կարող էի հրաժարվել Ջեյմս Բոնդի մասին նոր գիրք գրելու առաջարկությունից»,- ասել է Հորովիցը` հավելելով, որ «007 գործակալի» պատմությունները շատ խորը հետք եւ ազդեցություն են թողել թե’ իր կյանքի, թե’ մասնագիտական գործունեության վրա:

Նախատեսվում է, որ գիրքը կհրատարակվի 2015թ. սեպտեմբերի 8-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում