Վրաստանը կանգնա՞ծ է նոր քաղաքացիական պատերազմի շեմին

Արդեն մի քանի օր է Թբիլիսիի գլխավոր փողոցները ոստիկանությունը հսկում է ուժեղաացված ռեժիմով: Նրանց հիմնական նպատակը թույլ չտալ «Ազատ գոտի» և «Ազատ սերունդ» երիտասարդական ոչ կառավարական կազմակերպությունների անդամների միջև բախումները: Այս մասին գրում է «Вестник Кавказа»-ն:

Առաջինը պաշտպանում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, իսկ երկրորդը՝ նախկին վարչապետ Բիձինա Իվանաշվիլիին՝ այսինքն՝ ներկայիս իշխանություններին: Երկու ուժերի միջև, ինչպես իրենք են բնութագրում, գաղափարական պայքար է ընթանում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Թբիլիսիի կենտրոնում կռվել են Վրաստանի նախկին նախագա Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցներն ու հակառակորդները: Ըստ որոշ աղբյուրների կոնֆլիկտը հրահրել են «Ազատ սերունդ» շարժման մասնակիցները, որոնք ներկային իշխանության կողմնակիցներն են:

Մի քանի տասնյակ ակտիվիստներ գիշերը մտել են Սաակաշվիլու համախոհների «Ազատ գոտի» միավորման գրասենյակ և վեճ հրահրել: Արդյունքում մեծ կռիվ է սկսվել:

Ինչպես տեղեկացնում է kp.ru կայքը, «Ասավալ-դասավալի» թերթի լրագրող Զազա Դավիտայան հայտարարել է, որ իր վրա հարձակվել են «Ազատ գոտի» շարժման ակտիվստներ: Լրագրողն ավելացրել է նաև, որ այդ շարժման ակտիվիստներն իրեն մեկ անգամ չէ, որ անհանսգտացրել են:

Ոստիկանությունը ձերբակալել է տասնայկ ակտիվիստների, սակայն միջադեպն այդքանով չի սահմանափակվել: Հաջորդ օրը ևս թշնամական տրամադրված խմբերը նոր անկարգությունների հեղինակ են դարձել: Երիտասարդական խմբերը բավականին արմատական են տրամադրված «կամ մենք կամ նրանք» սկզբունքով: Ըստ «Вестник Кавказа»-ի, Վրաստանը միտումներ ունի կանգնելու քաղաքացիական պատերազմի շեմին, քանի որ երիտասարդներին հանգստացնելու փոխարեն նրանց ավագներն ավելի ռադիկալ են տրամադրված:

Վրաց հայտնի հեղինակ Ռեզո Ամաշուկելին «Ազատ գոտին» անվանել է Սաակաշվիլիի ֆաշիստական խումբ: Նրա խոսքերով այդ խումբը պետք է Սաակաշվիլիին ոչ միայն քաղաքականություն վերադառնալու, այլև հեղափոխություն իրականացնելու համար:

Իսկ հակառակ ճամբարում կանգնածները հայտարարում են , որ ցույցեր են կազմակերպում որպեսզի թույլ չտան նոր իշխանություններին երկիրը կրկին տանել դեպի Ռուսաստանի գիրկը:
Այսպսիով, այս երկու երիտասարդական խմբավորումների միջև զուտ փողոցային կռիվներ չեն, այլ աշխարհաքաղաքական Արևմուտք-Ռուսաստան հակասության մինի արտացոլումը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում