Ֆրանսիան պատրաստվում է Սարգսյան-Ալիև հանդիպմանը

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 7-ին կհանդիպի Ֆրանսիայի իր գործընկերոջ Լորան Ֆաբիուսի հետ: Ինչպես նշվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ քննարկվող հարցերի թվում կլինեն նաև Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորումը::

«Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդաը իր՝ Բաքու և Երևան  իրականացրած մայիսյան այցերի շրջանակներում առաջարկել էր իր հայ և ադրբեջանցի գործընկերներին Փարիզում հանդիպում կազմակերպել՝ կոնֆլիկտի խաղաղ կարգավորման նոր ուղիներ գտնելու համար: Դա կլինի նախարարներ Ֆաբիուսի և Նալբանդյանի հանդիպման քննարկման հիմնական թեմաներից մեկը», – նշվում է հաղորդագրության մեջ:

Վերջին ամիսների ընթացքում կայացել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երկու հանդիպում: Մեկը կազմակերպվել է ր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ օգոստոսի 10-ին Սոչիում, իսկ մյուսը՝ Ջոն Քերիի առաջարկությամբ շ սեպտեմբերի 4-ին Ուելսում: Նախագահների երրորդ հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի վերջին Փարիզում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում