Թուրք ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել BBC-ի լրագրողների նկատմամբ (տեսանյութ)
Նմանատիպ
Թուրք ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանող BBC-ի լրագրողների նկատմամբ:
Այս մասին տեղեկացնում է BBC-ի թուրքական ծառայությունը: Թեպետ լրագրողները չեն տուժել, սակայն արցունքաբեր գազի տարան փոքր հրդեհ է առաջացրել մեքենայում, որը զգալիորեն վնասվել է:Ոստիկանները լրագրողների ուղղությամբ նետել են արցունքաբեր գազով երկու նռնակ, որոնցից մեկն ընկել է նկարահանող խմբի մեքենային: Լրագրողները գտնվել են ԻLԻՊ-ի գրոհայինների կողմից գրավված սիրիական Կոբանե քաղաքից ոչ հեռու։
Դեպքից առաջ լրագրողները տեսանյութ են պատրաստել, որտեղ ներկայացրել են թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցող իրադարձությունները: BBC-ի ներկայացուցիչն իր նյութում պատմել է, թե ինչպես են թուրք ոստիկանները սահմանին արցունքաբեր գազ օգտագործում` բոլորին այնտեղից հեռացնելու համար: Հենց այդ ժամանակ էլ թուրքական ոստիկանության մեքենայից նետված արցունքաբեր գազի տարան վնասել է մեքենան և հրդեհ առաջացրել:
Նշենք, որ քրդերի բողոքի ցույցը տեղի է ունեցել թուրքական իշխանությունների դեմ, որոնք պնդել են, թե քրդերը ոչ մի քայլ չեն ձեռնարկում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում